ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մի՞թե պատահականություն էր վիժվածքի իշխանության գալը

Մի՞թե պատահականություն էր վիժվածքի իշխանության գալը
14.07.2023 | 18:01

Երբ գրում եմ ՀՀԿ-ի մասին, շատերն ինձ մեղադրում են ընդդիմության մեջ պառակտում մտցնելու համար։

Ի դեպ, ՀՀԿ ասելով ես նկատի չունեմ կուսակցությունը, այլ միայն նրա նախագահին։

Բոլորին էլ պարզ է, որ կուսակցության որոշումները նախագահը կայացրել է միանձնյա։

Իմ համոզմամբ 2008-2018 թվականների ՀՀԿ-ն իր որոշումները կայացրել է ճիշտ այնպես, ինչպես հիմա ՔՊ-ն։

Ինչու՞ եմ Սերժի իշխանության գալու առաչին իսկ պահից մինչ օրս քննադատել ու քննադատում նրան։

Սկսած 2008-ից, Հայաստանում, հատկապես հանրային կյանքում, սկսեցին խրախուսվել ռաբիսը, ցածրորակ գրականությունն ու արվեստը։ «Ժողովրդականի» կոչումները բաշխվում էին աջ ու ձախ, ռաբիս երգչին, նախշքար (մալյար) նկարիչներին, մրագրողները մեծարվում էին որպես լրագրողներ և շատ ու շատ նման բաներ։ Սրանով սկսվեց հասարակության դեգրադացիան։

Կրթության ոլորտը դարձավ անհերկ խոպան ու փորձադաշտ, սկսվեց երիտասարդ սերնդի դեգրադացիան։

Աննախադեպ աճերի հասան արտաքին ֆինանսավորման ու արտաքին շահեր սպասարկող ՀԿ-ները։

Ծաղկում ապրեց աղանդավորականությունը։

Այս ամենը չէր լինի, եթե չլիներ իշխանության ամենավերին օղակների թույլտվությունը։

Եկեք միասին հիշենք Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանի պատասխանը լրագրողին`

-Պարոն վարչապետ արտագաղթը ահավոր չափերի է հասել։ Մարդիկ դժգոհ են Ձեր կառավարումից։ Դժգոհությունն արտահայտելու այլ ձև չգտնելու պատճառով արտագաղթում են։

-Ավելի լավ, թող արտագաղթեն, բողոքողներ քիչ կմնան, կառավարելը հեշտ կլինի։ Հայաստանում եթե մնա մի 850 000 մարդ, լրիվ բավարար է։

Մի՞թե սրանք վարչապետ կոչեցյալի կողմից պատահական ասված խոսքեր էին։

Կարծում եմ` ո՛չ… այլ իշխող համակարգի կողմից վարվող քաղաքական կուրս։

ՈԻ այսքանից հետո մի՞թե պատահականություն էր վիժվածքի իշխանության գալը։

Իհարկե ոչ, այն օրինաչափություն էր։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ